24 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է արել Facebook-ում՝ անդրադառնալով Զինված ուժերում միջադեպերին։

«Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը՝ «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա՛մ քողարկում է, կա՛մ հետին պլան մղում:

Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է», – գրել է նա:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026