
ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին:
«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- ասված է հաղորդագրության մեջ։


