24 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 24-ը

Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 24-ը

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետերից մեկում մահապարտ -ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։

«Սինհուա» գործակալության տվյալներով՝ երկրի անվտանգության ծառայությունները հարձակման մասին տեղեկացրել են այսօր, սակայն միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ «Տանկ» շրջանում։ Ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է անցակետի մեջ, որին հաջորդել է հզոր պայթյուն, որն ամբողջությամբ ոչնչացրել է օբյեկտը։ Անվտանգության ուժերի տվյալներով՝ զոհվածների թվում են ինը զինծառայող, չորս ոստիկան և անտառտնտեսության վարչության աշխատակից։

Վիրավորվել է առնվազն 24 մարդ, որոնց մեծ մասը զինծառայողներ են։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փրկարարները շարունակում են մաքրել ավերակները, որոնցում, ենթադրաբար, գտնվում են ևս երեք զինվոր։

Պայթյունից հետո անվտանգության ուժերը սպանել են երեք զինյալի։ Ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026