25 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ երկրով տարածվող հրդեհները մարելու համար

Իսպանիան օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ երկրով տարածվող հրդեհները մարելու համար

Իսպանիայի քաղաքացիական պաշտպանության մարմինն ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար և խնդրել է տրամադրել մասնագիտացված չորս ինքնաթիռ, հայտարարել է ներքին գործերի նախարարությունը։

«Քաղաքացիական պաշտպանության մարմինն ակտիվացնում է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանման միջոցով) և խնդրում է չորս ինքնաթիռ՝ հրդեհները մարելու համար», – նշվում է նախարարության X հարթակում տարածված հայտարարության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ Հունաստանը՝ որպես եվրոպական արձագանքման համակարգի մաս, արդեն արձագանքել է խնդրանքին և առաջարկել ուղարկել երկու Canadair CL-415 ինքնաթիռ։

Իսպանիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա նահանգում (Կաստիլիա և Լեոնի ինքնավար համայնքում)՝ անտառային հրդեհների պատճառով։ Հրդեհների տարածման պատճառով տարհանվել է մոտ 11,500 մարդ։ Հրդեհի վտանգը մնում է չափազանց բարձր երկրի մեծ մասում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026