
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ «Ford Transit»-ը կողաշրջվել է․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 16։30-ի սահմաններում Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Նորայր Ք․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


