
Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ
Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Գանդերկեզե համայնքում թեթև շարժիչով ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան տանիքի մեջ․ գրում է CBS News-ը։
Պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ օդաչուն․ տան բնակիչներից ոչ ոք չի տուժել
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու ոստիկանությունը, ընթանում է քննություն։


