
Արարատի մարզում 3 մեքենայի բախումից հրդեհ է բռնկվել․ մի մեքենայից դուրս է բերվել 3 մոխրացած մարմին
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։
Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։
Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


