26 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաճարակի վտանգ՝ Երևանի կենտրոնում. կոյուղաջրերը լցվում են տան նկուղներ ու բակեր

Համաճարակի վտանգ՝ Երևանի կենտրոնում. կոյուղաջրերը լցվում են տան նկուղներ ու բակեր

Այսօր՝ հուլիսի 26-ին, հերթական անգամ գարշահոտ ու հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում․ գրում է shamshyan.com-ը։

«Նորագյուղ թաղամասի փողոցներից մեկում դիտահորի խցանման պատճառով հերթական անգամ ամբողջ կեղտաջուրը դուրս է գալիս ու հոսում փողոցով մեկ՝ լցվելով անգամ մարդկանց տան նկուղներ, իսկ ճանապարհն էլ դարձել է անանցանելի։

Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիների պատմություն ունի այս վիճակը։ Գրեթե ամեն ամիս նման գարշահոտ իրավիճակ է ստեղծվում։ Արդեն 4 օր է նույն վիճակն է, 4 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, սակայն ամեն մեկը իրար վրա են գցում խնդիրը։

«Վեոլիա ջուր»-ն ասում է՝ դա իմ իրավասության մեջ չի մտնում, Երևանի քաղաքապետարանն ասում է՝ դա իրենց իրավասության մեջ չի մտնում, դրանով պիտի զբաղվի «Վեոլիա Ջուր»-ը, իսկ Կենտրոնի թաղապետին էլ ասես չասես, նա իրեն երևի գցել է կարմիր մոլորակ, չի մտահոգվում, որ իր վարչական շրջանում տևական ժամանակ է նման իրավիճակ է ստեղծվել։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ վճարումները կատարում ենք «Վեոլիա Ջրին», բայց փոխարենը չենք ստանում որակյալ սպասարկում։ Հիմա ինչ անենք՝ չգիտենք, որ կառույցին դիմենք։ Երևի թե ճիշտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանին, որպեսզի իրենք միջամտեն ու վերջնականապես այս դժոխքի դուռը փակեն։ Ինչո՞ւ դժոխքի, որովհետև անգամ, երևի, դժոխքում նման գարշահոտ ու հակասանիտարական վիճակ չի լինի»»,- նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026