27 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան մտադիր է անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնել Մեծ Բրիտանիայում

Ուկրաինան մտադիր է անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնել Մեծ Բրիտանիայում

Ուկրաինան մտադիր է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան հիմնել Մեծ Բրիտանիայում. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին ասել է Sky News-ի հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ Կիևը մտադիր է «անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիր» կնքել Լոնդոնի հետ։

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր ամբողջ փորձով Մեծ Բրիտանիայի հետ, և հույս ունենք, որ բրիտանական կողմը նույնպես նման քայլ կանի։ Հետևաբար, մենք պետք է կնքենք այս անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիրը»,- նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026