
Ռուսաստանում փեսային դանակահարել են հենց հարսանիքի ժամանակ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են․ մեկ այլ խնջույքի մասնակից դանակով հարվածել է նրա սրտին․ գրում է Mash տելեգրամյան ալիքը։
Նորապսակներն իրենց արարողությունն անցկացնում էին Աչինսկի «Ույուտ» սրճարանում։ Անծանոթների մեկ այլ խումբ էլ նշում էր ծննդյան արարողություն։ Ինչ-որ պահի նրանց միջև կոնֆլիկտ է առաջացել։ Փեսան՝ Սեմյոնը, գնացել է ամեն ինչ կարգավորելու և պաշտպանել է իր մոտ ընկերոջը, սակայն հակառակորդը դանակահարել է նրան։
Զոհի հարազատների խոսքով՝ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել և գիտակցության է եկել, սակայն մի քանի օր անց նրա վիճակը վատացել է։ Սեմյոնին ուղղաթիռով տեղափոխել են Կրասնոյարսկ, որտեղ էլ նա մահացել է 9 օր անց։
Մարդասպանը հանձնվել է ոստիկանությանը։


