27 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել․ հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ Պարնիի կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր:

Ժամը 18։15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները և կամավորները հայտնաբերել են երեխաներին։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և 4 կամավոր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026