27 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալացին ազատազրկվել է 20 տարի առաջ կառուցած «հնավայրը» զբոսաշրջիկներին որպես հին հռոմեական ամֆիթատրոն ներկայացնելու համար

Իտալացին ազատազրկվել է 20 տարի առաջ կառուցած «հնավայրը» զբոսաշրջիկներին որպես հին հռոմեական ամֆիթատրոն ներկայացնելու համար

Վաթսունիննամյա իտալացին խարդախության հոդվածով դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի առաջ իր կառուցած տեսարժան վայրը զբոսաշրջիկներին որպես հին հռոմեական ամֆիթատրոն ներկայացնելու և այցելությունների դիմաց 40 եվրո գանձելու համար․ գրում է Euronews-ը։

Ֆրանկո Մալոսո անունով տղամարդու խոսքով՝ 2005 թվականին տեղի ունեցած սողանքից հետո է հայտնաբերել հյուսիսարևելյան Վիչենցա քաղաքում գտնվող, այսպես կոչված, Բերիկոյի ծովային ամֆիթատրոնը։

Իտալական Corriere della Sera թերթի համաձայն՝ Մալոսոն այցելուներին ասել է, որ այդ վայրն աշխարհի «ամենահին և ամենամեծ ամֆիթատրոններից մեկն է» և թվագրվում է մ.թ. 393 թվականին։ Նա պնդել է, որ Հուլիոս Կեսարն այցելել է այդ վայրը՝ Կլեոպատրայի հետ Եգիպտոսից Հռոմ վերադառնալու ճանապարհին, և որ Շեքսպիրի Ջուլիետն ապրել է այնտեղ գտնվող հին եկեղեցում։

Նրա անհավանական պատմության վերաբերյալ կասկածներն առաջացել են 2016 թվականին։ Իտալիայի ռազմական ոստիկանության հրավերով դեպքն ուսումնասիրած հնագետները պարզել են, որ «հին» կառույցն այդքան էլ հին չէ, և որ այն կառուցված է ժամանակակից նյութերից, որոնք թվագրվում են 2000-ականների սկզբին։

Մալոսոն դատապարտվել է 2 տարի և 4 ամիս ազատազրկման՝ ապօրինի շինարարության և արվեստի գործերի կեղծման համար։ Նա նաև տուգանվել է 3000 եվրոյի չափով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026