
Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 06:40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը»,- նշում է լրատվականը։


