29 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինծառայող Ա. Հ.-ին առնչվող հարցը գտնվում է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո․ հայտարարություն

Զինծառայող Ա. Հ.-ին առնչվող հարցը գտնվում է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, շրջայց կատարել բուժհաստատությունում և հանդիպել հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին․ այս մասին նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Այցի ընթացքում քննարկվել են զինծառայողների բուժօգնության և կեցության պայմանները, իսկ Պաշտպանը կարևորել է նրանց արժանապատիվ պայմաններում բուժում ստանալու իրավունքի ապահովումը՝ ընդգծելով նաև հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը։

Առանձնակի ուսումնասիրվել է սոցիալական ցանցերում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին վերաբերող ահազանգը․ Անահիտ Մանասյանը զինծառայողի հետ անցկացրել է առանձնազրույց, ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։

ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, իսկ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ զինծառայող Ա. Հ.-ն դաժան ծեծի է ենթարկվել․ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026