
14-ամյա Վահեն տանից դուրս է եկել ու չի վերադարձել․ նա գրություն է թողել
Թովմաս Առաքելյանը Facebook-ի իր էջում գրում է․
«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգսի եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի՝ աղոթք կատարելու նպատակով, և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»։
Նշենք, որ 14-ամյա պատանու անհետանալու մասին տեղեկություն է տարածել նաև ՆԳՆ-ն։


