11 Օգս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրաշարժ Գեղարքունիքում․ այն զգացվել է Վարդենիս, Մարտունի քաղաքներում ու մի շարք այլ բնակավայրերում

Երկրաշարժ Գեղարքունիքում․ այն զգացվել է Վարդենիս, Մարտունի քաղաքներում ու մի շարք այլ բնակավայրերում

Օգոստոսի 10-ին` տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոթք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026