12 Օգս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Osprey կոնվերտոպլանն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի Osprey կոնվերտոպլանն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի Osprey կոնվերտոպլանը (պտուտակաթևավոր թռչող սարք է, որն ունի պտտվող շարժիչներ) արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի Ուցունոմիա ավիաբազայում. հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ կոնվերտոպլանը հաշվառված է Տոկիոյի մոտ գտնվող Յոկոտա ավիաբազայի վրա։ Անձնակազմի վնասվածքների կամ ինքնաթիռի վնասման մասին հաղորդագրություններ չկան։ Արտակարգ վայրէջքի պատճառը չի հաղորդվել։

Osprey ինքնաթիռները մեծ մտահոգություն են առաջացնում ճապոնական հասարակության շրջանում՝ հաճախակի միջադեպերի պատճառով։ 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կոնվերտոպլանը վթարի էր ենթարկվել ծովում՝ Ճապոնիայի հարավում, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 8 ուղևորները։

Ամերիկյան նման ռազմական ինքնաթիռների հետ կապված վթարներ տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Մարոկկոյում և Պարսից ծոցում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026