12 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի տարածքով որևէ երկիր միջանցք չունի և չի ունենալու․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Հայաստանի տարածքով որևէ երկիր միջանցք չունի և չի ունենալու․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Վերջին հինգ տարում Եվրաինտեգրման հանձնաժողովը գրեթե պարապուրդի է մատնված եղել՝ տարին մեկ-երկու անգամ է հանդիպել, եթե հանդիպել է։
  •  Մենք ակտիվացնելու ենք հանձնաժողովի աշխատանքը և հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել՝ Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։
  • Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որպեսզի տնտեսությունը կայուն լինի։
  • Մենք վերցնում ենք մենակ անունը, բրենդը, մարկետինգը, բայց չենք վերցնում այն կարևոր բանը, օրինակ՝ դատական իշխանության ազատությունը, որը Եվրոպան կարող էր տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, ձևավորումը։
  • Մենք գնում ենք դեպի մի ճանապարհ, որ մի երկրի հետ հարաբերությունները տնտեսական առումով վերանան, այն դեպքում, երբ մեր առևտրաշրջանառության 65 տոկոսը մի երկրի հետ է կամ դրա միջոցով։
  • Հայ քաղաքական միտքը պետք է լուծումներ գտնի այս տնտեսական «տուպիկից» դուրս գալու համար։
  • Մենք խաղաղության ջատագովն ենք, բայց համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք։ Մենք չենք կարող ընդունել մի Սահմանադրություն, որը իրենք են ասում։
  • Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց առաջարկելու ենք տարբերակներ, որոնք չեն ստորադասի մեր երկրի և մեր ազգի շահը։
  • Մեր ուժը տեղեկացել է, որ Ադրբեջանի մասնագետներ են եկել Հայաստանի հարավային շրջաններ և այցելություններ են կատարել Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ ոչ թե պետական ինստիտուտներից տեղեկացվելու, այլ մեր ունեցած կապերի միջոցով։
  • Եթե որևէ երկիր ցանկանում է Հայաստանի տարածքով անցկացնել տրանսպորտային, լոգիստիկ կամ այլ գիծ, պետք է վճարի մեր պետությանը։ Մեր սուվերեն տարածքով անցնողը ճանապարհ է, ոչ թե միջանցք։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026