12 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ-ն՝ Շերամի փողոցում գրանցված մահվան դեպքի մասին

Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ-ն՝ Շերամի փողոցում գրանցված մահվան դեպքի մասին

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել․ հայտնում է ՆԳՆ-ն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026