
ՇՀԿ-ի հետ կապերը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են․ Չինաստանում ՀՀ դեսպան
Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) քարտուղարությունում, տեղի է ունեցել ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի և ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանի հանդիպումը։
Դեսպանը նշել է Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը ՇՀԿ-ի և դրա անդամ պետությունների հետ և ընդգծել երկրի հանձնառությունն՝ ակտիվացնելու և խորացնելու համագործակցությունը կազմակերպության շրջանակներում։ Նա ընդգծել է, որ անդամ պետությունների և ՇՀԿ-ի հետ կապերը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կազմակերպության դերը Երևանի քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար կապերի աշխարհագրության ընդլայնման գործում։ Նա հաստատել է, որ ՀՀ վարչապետը կմասնակցի Բիշքեկում կայանալիք «ՇՀԿ Պլյուս» հանդիպմանը։
Գլխավոր քարտուղարը դեսպանին ներկայացրել է օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում նախատեսված ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և դրան առնչվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և գնահատել կազմակերպության գործունեության նկատմամբ Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։


