
Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ Shamshyan.com
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի. գրում է Shamshyan.com-ը։
Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։ Մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի Համայնքային ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են որ տեղափոխվածը նույն բնաբակավրի բնակիչ 14-ամյա տղա է, ով ըստ բժիշկների, նույնպես հոսանքահարված է եղել, սակայն օպերատիվ տեղեկություններով երեխան այնտեղ է եղել, երբ նկատել է դեպքը ու հոգեբանական սթրես է տարել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուների տեղադրման աշխատանքներն իրականացվում է «ՆԻԿ-ԴԱՖ» ՍՊԸ-ի կողմից։


