
ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` «բանակցությունների» նպատակով
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկեր CBS-ին։
Նշվում է, որ թռիչքների շարժի վերաբերյալ տվյալների համաձայն՝ երեքշաբթի ԱՄՆ-ից Լատվիայի տարածքով դեպի Ռուսաստան է մեկնել ամերիկյան խոշոր ռազմական ինքնաթիռ։ Այդ նույն օրն՝ ավելի ուշ, մեկնել է հետադարձ թռիչքով։
Այցի վերաբերյալ The Washington Post-ի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր այցելել՝ «հատուկ ծառայությունների միջև շփումների» նպատակով։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։ Իսկ ТАСС-ի հետ զրույցում նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեթքլիֆի միջև շփումներ «նախատեսված չեն եղել»։


