26 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում․ Ռուբինյանը՝ Պեսկովին

Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում․ Ռուբինյանը՝ Պեսկովին

Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում, և այսուհետ միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի վերջին հայտարարություններին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեսկովը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել էր, որ Երևանն ազատ է որոշում կայացնելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին․ «Մենք այս հարցում չափազանց անկեղծ ենք, ոչինչ չենք անում, որ հարաբերությունները վատթարանան, դեռ հակառակը՝ ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»։

Այս կոնտեքստում նա կարծում է, որ հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող «անարդարացի և անտեղի» սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ հարաբերությունների ոգուն, ո՛չ էլ առավել ևս ԵԱՏՄ կանոններին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ