28 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քոչարյանը հետապնդվում է, քանի որ նա երբեք չի համաձայնվել Փաշինյանի հետ․ Քոչարյանի գրասենյակ

Քոչարյանը հետապնդվում է, քանի որ նա երբեք չի համաձայնվել Փաշինյանի հետ․ Քոչարյանի գրասենյակ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման է ենթարկվում այն պատճառով, որ նա երբեք չի պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ․ «Известия»-ին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը

Միկոյանի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից ձերբակալման վերաբերյալ Փաշինյանի ուղղակի ցուցումներից հետո այլ բան ակնկալելն անիմաստ էր և «հրաշքին մոտ»։

«Նրա ձերբակալության մեջ կա խորհրդանշական բան կա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական լավ հարաբերությունների կողմնակիցն ու խորհրդանիշն է։ Այն փաստը, որ նա ընկերներ ունի, այն փաստը, որ նրա նախագահության տարիներին մեր հարաբերությունները եղբայրական էին, գերազանց։ Եվ նրա ձերբակալությունը ռուս-հայկական լավ հարաբերությունների խորհրդանիշի ձերբակալությունն է։ Փաշինյանն, իր հերթին, խորհրդանիշն է այն փաստի, որ այդ հարաբերությունները վայրկյան առ վայրկյան վատթարանում են», – նշել է Միկոյանը։

Նա հավելել է, որ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ լսումները տևել են 12 ժամ։ Ժամը յոթից հետո բժիշկները նրան խորհուրդ են տվել գնալ հիվանդանոց, և լսումները շարունակվել են առանց նրա։ Քոչարյանը հետագայում դատապարտվել է 2-ամսյա կալանքի։ Սա Քոչարյանի 4-րդ ձերբակալությունն է Փաշինյանի իշխանության գալուց ի վեր։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ