29 Օգս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան են մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը․ Տիգրան Աբրահամյան

Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան են մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները․ Facebook-ի իր էջում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:

Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:

Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ