
Անցած 15 ամսում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք 1 տասնամյակին համարժեք առաջընթաց․ Ղալիբաֆ
Անցած 15 ամսվա ընթացքում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք մեկ տասնամյակին համարժեք առաջընթաց․ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հակամարտության յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք ավելի լավ ենք գործել և կռվել, քան նախորդ ժամանակահատվածներում։ Զինված ուժերը վերակառուցվում և ամրապնդվում են թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական կարողություններով՝ հնարավորինս արդյունավետ կերպով»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Այս գործողությունները, ըստ նրա, պայմանավորված են նրանով, որ «մեր տեխնոլոգիաները տեղական արտադրության են, և մեր երիտասարդներն են կատարում այս աշխատանքը, ուստի մենք կարիք չունենք թշնամուն դիմելու»։


