
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտոնակիցների հետ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շաբաթ ուշ երեկոյան առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, լարվածության նվազեցմանն ու կայունության վերականգնմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։
Ֆիդանի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների վերջին զարգացումներին։
Զրույցները տեղի են ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի վերադառնա բանակցություններին, քանի դեռ Իրանը չի դադարեցրել առևտրային նավերի վրա հարձակումները։


