06 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
OPEC+-ը դադարեցնում է նավթի արդյունահանման ավելացումը՝ Հորմուզի ճգնաժամի ֆոնին

OPEC+-ը դադարեցնում է նավթի արդյունահանման ավելացումը՝ Հորմուզի ճգնաժամի ֆոնին

OPEC+ նավթ արդյունահանող երկրների դաշինքը որոշել է հոկտեմբերին պահպանել նավթի արդյունահանման գործող քաղաքականությունը՝ նոր փոփոխություններ չկատարելով։ Որոշումը կայացվել է սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպման ընթացքում։

Խմբի յոթ հիմնական անդամները՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը, վերջին ամիսներին աստիճանաբար ավելացրել են արդյունահանման ծավալները։ Սեպտեմբերին նրանց համատեղ արդյունահանման թիրախը բարձրացվել էր օրական 188 հազար բարելով՝ 2023 թվականին համաձայնեցված կրճատումների մի մասը վերացնելու շրջանակում։

Սակայն հոկտեմբերից OPEC+-ը որոշել է դադարեցնել այդ աճի ընթացքը։ Որոշումը կայացվել է Իրանի պատերազմի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանման խափանումների պայմաններում։ Reuters-ի տվյալներով՝ ստեղծված իրավիճակը սահմանափակել է OPEC+-ի ազդեցությունը համաշխարհային նավթի գների և շուկայի առաջարկի վրա։
Միաժամանակ դաշինքը շարունակում է քննարկել 2027 թվականի համար անդամ երկրների արդյունահանման նոր քվոտաները։ OPEC+-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 4-ին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ