
Փաշինյանն այլևս «հաղթաթուղթ» չունի Պուտինի վրա ճնշում գործադրելու համար․ МК
Մոսկվայում Փաշինյանին, հավանաբար, մանրամասն կտեղեկացնեն երկրի համար հետևանքների մասին, եթե այն փոխի իր արտաքին քաղաքականությունը։ Նրան կներկայացվեն որոշ թվեր՝ սթափեցնելի հույսով․ գրել է Московский Комсомолец-ը։
Հետևանքները կլինեն նկատելի, երբ Հայաստանի համար գազի գները հասնեն «եվրոպական» մակարդակի, չեղարկվեն ուղիղ չվերթները, փլուզվի հայկական զբոսաշրջության և ռեստորանային ոլորտը, իսկ Ռուսաստանում հայ քաղաքացիների մնալու տևողությունը սահմանափակվի 90 օրով։ Սակայն Փաշինյանը հույս ունի ինչ-որ կերպ համոզել Պուտինին մեղմացնել իր դիրքորոշումը։ Նրա նպատակն է ժամանակ ձգել՝ առանց վերջնական ընտրություն կատարելու։ Չնայած իրականում այդ ընտրությունը վաղուց է արված։ Իհարկե, նա հասկանում է, որ Մոսկվան բոլորովին էլ ուրախ չէ իր վերընտրությունից։
Ըստ МК-ի՝ դժվար է ասել, թե ինչի վրա է հույսը դնում Փաշինյանը։ Նա այլևս ոչ մի միջոց չունի «թշնամու» վրա ազդելու համար։ Ռուսաստանին բարեկամ ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները և ռուսական բիզնեսի դեմ սպառնալիքները ձախողվել են։ Նրա վերջին փաստարկը՝ Մոսկվային ռուսական ռազմաբազայի ճակատագրով շանտաժի ենթարկելու փորձը, նույնպես չի աշխատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցը կարգավորել է Բիշքեկում՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը «նույնիսկ վաղը», եթե Հայաստանն այլևս բազայի կարիք չունենա։ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերով՝ Փաշինյանն այս պահին «ոչ մի հաղթաթուղթ» չունի։ Եվ ոչ ոք նրան լրացուցիչ ժամանակ չի տա։ Նա պետք է ընտրություն կատարի և ընդունի բոլոր հետևանքները։


