13 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Օմանի համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում. Արաղչի

Իրանի և Օմանի համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում. Արաղչի

Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթևեկության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չի նշանակում, որ նեղուցը բացվել է նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մասկատը պայմանավորվել են նավերի երթևեկության նոր երթուղու և դրա կարգավորման մեխանիզմի շուրջ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսվում է ժամանակավոր նոր երթուղի, որը կարող է գործել որպես նավերի երթևեկության տարանջատված սխեմա (Traffic Separation Scheme)։

Արաղչին հայտնել է նաև, որ սեպտեմբերի 14-ին Իրանը Պարսից ծոցի արաբական երկրներին կներկայացնի Թեհրանի և Մասկատի միջև ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները։

Սեպտեմբերի 14-ին Օմանի Սալալահ քաղաքում նախատեսվում է Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի առանցքային թեմաներից մեկը լինելու է Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության հարցը։

Միաժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ համաձայնությունը դեռ չի ենթադրում նեղուցի անմիջական և ամբողջական վերաբացում․ դրա հետագա կարգավիճակը, ըստ իրանական աղբյուրների, կապված է նաև ԱՄՆ-ի հետ կապված պայմանների կատարման հետ:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ