
Թրամփն օգտագործել է իր քաղաքական կշիռը Հայաստանին ու Ադրբեջանին դեպի վերջնական խաղաղություն տանելու համար․ Հաջիև
Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը փոխել են Հարավային Կովկասի ռազմավարական լանդշաֆտը և նոր դարաշրջան են բացել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում․հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների «հուսալի և վստահելի գործընկերն է» Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Նախագահ Թրամփը և նրա իշխանության գալն ամբողջությամբ վերափոխել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու գործընկերությունը, և ամենակարևորը՝ խաղաղությունը։ Նա խաղաղություն բերեց Հարավային Կովկասի տարածաշրջան։ Նախագահ Թրամփի առաջնորդությունը թույլ տվեց նրան օգտագործել իր քաղաքական կշիռն այս գործընթացում և Հայաստանին ու Ադրբեջանին տանել դեպի վերջնական խաղաղություն», – նշել է նա։
Հաջիևն ընդգծել է, որ Թրամփի անձնական ներգրավվածությունը հնարավորություն է տվել հասնել այն արդյունքին, որին միջազգային դիվանագիտությունը տասնամյակներ շարունակ չէր կարողացել հասնել։
Այս նույն քաղաքական գործիչն օրերս հայկական Գանձասարում ցինիկ ներկայացում էր բեմադրել՝ խեղաթյուրելով հայոց պատմությունը, իսկ ներկայացմանը մասնակցել էին եվրոպացի դիվանագետներ։


