
Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշենին․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելուն, կլինի բանտում. այսօր դատարանի բակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նրա ճեպազրույցը՝ կետերով․
- Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է։
- «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ իշխանությունն այդ գաղափարախոսությունը չկարողանա առաջ տանել։ Չկասկածե՛ք։
- Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշենին։ Տիգրանաշենը միայն տիգրանաշենցիների հարցը չէ, դա մեր ամբողջ ազգի հարցն է։
- Ես վստահ եմ, եթե Փաշինյանը խնդրի ռուսներին բարձրացնել գազի գինը, կբարձրացնեն, շուտով կտեսնենք՝ խնդրե՞լ է, թե՞ ոչ։
- Փաշինյանը միլիարդ չունի՞, շատ է խոսում այդ մասին, ուրեմն դրանից շատ ունի։


