17 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆլամանդացի պատգամավորն ամբողջ գիշեր փակված է մնացել խորհրդարանի զուգարանում

Ֆլամանդացի պատգամավորն ամբողջ գիշեր փակված է մնացել խորհրդարանի զուգարանում

Բելգիայի ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Ֆրեդերիկ Էրենսը մոտ 13 ժամ անցկացրել է զուգարանում փակված՝ դռան կողպեքը կոտրվելուց հետո։
Ֆլամանդացի պատգամավորը, նախքան պետքարան գնալը, հեռախոսը թողել է աշխատասեղանին։ Երբ Էրենսը փորձել է դուրս գալ, պարզվել է, որ կողպեքի մեխանիզմի մի մասը կոտրվել է։ Նրա թակոցներն ու գոռոցներն անտեսվել են, քանի որ նրա գործընկերների մեծ մասն արդեն դուրս էր եկել շենքից։

Էրենսի խոսքով՝ պետքարանի օդափոխությունն աշխատել է միայն շարժվելիս, ուստի՝ որոշ ժամանակ անց նա սկսել է մաքուր օդի պակաս զգալ։

Նա մետաղական առարկայով մի քանի անցք է բացել դռան վրա։ Միայն լուսադեմին է մաքրուհին հայտնաբերել և «ազատ արձակել» նրան։ Հետագայում Էրենսը տեղափոխվել է հիվանդանոց՝ զննման։ Ներկայում նա իրեն լավ է զգում։

Խորհրդարանը միջադեպը որակել է որպես «հանգամանքների չափազանց անհաջող համընկնում»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ