24 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնվել է «Ճշմարտության նախարարության» ստեղծման շուրջ սկանդալի կենտրոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնվել է «Ճշմարտության նախարարության» ստեղծման շուրջ սկանդալի կենտրոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է առցանց ապատեղեկատվության դեմ պայքարելու համար «Ազգային տեղեկատվական պաշտպանության կենտրոն» ստեղծելու մասին։ Լուրը հակասական վերաբերմունք է առաջացրել երկրում․ հաղորդել է Daily Mail-ը։

Բրիտանիայի կառավարությունից տեղեկացրել են, որ կենտրոնը կբացահայտի և կկանխի «թշնամական պետությունների կողմից ապագա տեղեկատվական հարձակումները»։ Քննադատները, սակայն, այդ ստորաբաժանումն անվանել են «Ճշմարտության նախարարություն» և պնդել, որ այն կարող է օգտագործվել կառավարությանը քննադատող բրիտանացիների շրջանում «անհամաձայնությունը ճնշելու» համար։

«Էլեկտրաէներգիայի կամ հարկային վճարները նվազեցնելու փոխարեն՝ Բըրնհեմը հայտարարել է «Ազգային տեղեկատվական պաշտպանության կենտրոն» ստեղծելու մասին։ Սա «Լեյբորիստական կուսակցության» ճշմարտության նախարարություն է, որն ուղղակիորեն ուղղված է Reform UK կուսակցության դեմ։ Նրանք գիտեն, որ չեն կարող արդար հաղթանակ տանել, ուստի՝ փորձում են մեզ անարդարացիորեն ոչնչացնել», – ասել է Reform UK-ի առաջնորդ Նայջել Ֆարաժը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ