
Թուրքիայի կողմից որևէ վտանգ չկա․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Մենք պատրաստ չենք և չենք լինելու այլևս կախված մեկ խողովակից, մեկ, այսպես ասած, ասեղից, մեկ քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից։
- Գազի գին ասելիս, չգիտես՝ ինչու, բոլորը պատկերացնում են դոլարային, բայց դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում։
- Այո՛, եթե հնարավորություն լինի և այդ հնարավորությունը քննարկվի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք։
- Բոլոր երկրներից գազը առնելու ենք, ուրեմն, բոլորի հետ քննարկումներ կան, բոլորի հետ դեվերսիֆիկացման հարցեր կան։
- Մենք ռուսական ռազմաբազայի հարց չենք քննարկում, չենք քննարկել, դա իրենց օրակարգում բերված հարցն է, որի յուրաքանչյուր ելք մեր համար ընդունելի է։
- Բազայի գոյության պարագայում ռուսական խաղաղապահների գոյության պարագայում մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ և ինչ արեց բազան։
- Ես Թուրքիայի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգ չեմ տեսնում, 2026 թվականն է, ես այսօր որևիցե վտանգ չկա։
- Ես ասում եմ, որ օգոստոսի 8-ից հետո այդ սպառնալիքի գոյությունը իր իմ գնահատմամբ զրո է, զրո է։
- Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում։
- Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությունը և տարածաշրջանի երկրների մեջ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական։
- Դեմարկացիան դելիմիտացիան ավարտի ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում և այդ պրոցեսը վերջ։


