07 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված և 2 մահացու ներարկումից հետո ողջ մնացած կինը գիտակցության է եկել

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված և 2 մահացու ներարկումից հետո ողջ մնացած կինը գիտակցության է եկել

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված և 2 մահացու ներարկումից հետո ողջ մնացած 50-ամյա Քրիստա Փայքը գիտակցության է եկել և կարողանում է խոսել: Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մարդուն հաջողվել է ողջ մնալ մահացու ներարկումից հետո․ գրում է meduza.io-ն։

«Կանխատեսումները դեռևս անորոշ են, մենք առնվազն երկարատև ապաքինում ենք ակնկալում»,- հայտնել են նրա փաստաբանները:

Նրանց խոսքով՝ նույնիսկ հիվանդանոցում Փայքին շարունակում են պահել «ձեռնաշղթաներով և ոտնաշղթաներով»: Մահապատժի փորձի ժամանակ նա նաև այրվածքներ և ձեռքերի ծանր վնասվածքներ է ստացել:

Բժշկական փորձագետները կարծում են, որ անձնակազմը սխալ է տեղադրել ներերակային կաթետերները, ինչի պատճառով պենտոբարբիտալը երակի մեջ ներթափանցելու փոխարեն կուտակվել է հյուսվածքներում:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ