07 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ անդամ պետությունների հետ փոխգործակցության հետագա ամրապնդումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ պետությունների հետ փոխգործակցության հետագա ամրապնդումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ապացուցել է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային մեխանիզմներից է․ այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը, որն այսօր միավորում է 6 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան, մեծ ճանապարհ է անցել և իրեն դրսևորել որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային մեխանիզմներից մեկը։ ՀԱՊԿ-ը համակարգված կերպով լուծում է ճգնաժամերի կանխարգելման և լուծման, կայունության համար բազմակողմանի մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի, կազմակերպության հավաքական ուժերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացման և արտաքին քաղաքականության ինտենսիվ համակարգման պահպանման մարտահրավերները», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ փոխգործակցության հետագա ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության ստորագրման 24-ամյակը, որով ամրագրվել է ՀԱՊԿ-ի հիմնադրումը որպես միջազգային տարածաշրջանային միավորում։

«Փաստաթղթում նշված նպատակները, այդ թվում՝ խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համատեղ պաշտպանությունը, փոխշահավետ, իսկապես դաշնակցային համագործակցության զարգացման հիմքն են», - նշվել է հայտարարությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ