
«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ․ հայտնում են տեսչական մարմնից։
«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արձանագրել է հիմնական երկու խախտում՝ ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի, կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

