15 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար․ Տոկաևը՝ Բաքվում

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար․ Տոկաևը՝ Բաքվում

Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային կապակցվածության ռազմավարություն՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) շրջանակում։

Տոկաևն այս առաջարկը ներկայացրել է ԱՓՎՄԽ-ի 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում։ Նա նշել է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկին գտնվող տարածաշրջանը հսկայական ներուժ ունի տրանսպորտի և կապակցվածության ոլորտներում։

Ըստ Տոկաևի՝ համատեղ օգտագործվող միջանցքները պետությունների միջև երկարաժամկետ վստահության ամրապնդման ամենաարդյունավետ գործիքներից են։

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ավտոճանապարհները, երկաթուղիները և ծովային նավահանգիստները կապում են երկրների տնտեսություններն ու ժողովուրդներին։

Տոկաևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացը։ Նա նշել է, որ տասնամյակներ տևած առճակատումից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի ու Արևմուտքի միջև կապերի համար։

Ղազախստանի նախագահը վստահեցրել է, որ ԱՓՎՄԽ-ն, ունենալով ամուր քաղաքական կամք և զգալի տնտեսական ներուժ, լավ դիրքերում է՝ աջակցելու խոշոր անդրսահմանային նախագծերին։
Տոկաևի խոսքով՝ առաջարկվող ռազմավարությունը կօգնի բացահայտել տարածաշրջանի առանցքային միջազգային տրանսպորտային երթուղիների ներուժը։ Դրանց թվում են «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Միջին միջանցքը» և TRIPP նախաձեռնությունը։

Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ էներգետիկ անվտանգությունը լուրջ սպառնալիքների է բախվում, իսկ մատակարարման շղթաների խափանումները տեղի են ունենում ավելի ու ավելի հաճախակի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ