
Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, առանց ԶՊՄԿ-ի, առանց նման խոշոր հանքարդյունաբերական գիգանտների․ Գևորգ Պապոյան
Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, առանց ԶՊՄԿ-ի, առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների. COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այո՛, մենք երկարաժամկետ զարգացման պլաններ ունենք, և մեր երկրի զարգացման պլանները և պետության հարատևությունը նաև այդպիսի հանգամանքներից են բաղկացած։ Մենք չենք պատրաստվում լինել տնտեսապես թույլ երկիր, այլ պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր»,– ասաց Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ այն, ինչ տեսնում ենք «Լիդիանում» (ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը-Խմբ․), այդ նույնը կարելի է տեսնել, ամերիկյան Մոնտանայի հանքերում։


