Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության. ԱՆ
Այսօր՝ հունվարի 23-ին, Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության՝ միջին ծանրության․ այս մասին Tert.am-ին հայտնել Է Առողջապահության խասնակ Մարիամ Ծատրյանը:
Նշենք, որ այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով եղել են տուժածներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ վիրավորների թիվը 10-ից ավելի է: