03 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»

Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ. գրում է «Հետք»-ը։

«Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

  •  «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։
  • «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։
  • «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։
  • «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։
  • Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ