03 Նոյ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեզ առնվազն 2 անգամ կոռուպցիայի համար էին մեղադրում, դատաիրավական ի՞նչ կարգավիճակ ունեք. Էդգար Ղազարյանը՝ ֆինանսների նախարարին

Ձեզ առնվազն 2 անգամ կոռուպցիայի համար էին մեղադրում, դատաիրավական ի՞նչ կարգավիճակ ունեք. Էդգար Ղազարյանը՝ ֆինանսների նախարարին

Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանասավարկային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2027 թ-ի բյուջեն։ Խորհրդարանում են գործադրի ներկայացուցիչները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցն ուղղղված էր Ֆինանասների նախարարին։ Պատգամավորը Վահե Հովհաննիսյանին ոչ թե տնտեսական, այլ իրավական հարց ուներ։

«Առնվազն երկու դրվագով մեղադրվել ենք կոռուպցիայի համար։ Վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ նախաձեռնվել է, բայց կարճվել է»,- հետաքրքրվեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։

Վահե Հովհաննիսյանը նախ զարմացավ։ «Սովորաբար նման հարցեր ինձ տալիս են լրագրողները՝ միջանցքում,- շեշտեց նա՝ շարունակելով,- Ձեր հարցը մեր բյուջեի հետ որևէ կապ չունի։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այդ գործը, որովհետև, կարծում եմ՝ անիմաստ ծախս է մեր պետության համար այդ գործը քննելը, այն ընդհանրապես տեղին չէ, ու եթե Ձեզ հետաքրքրում է, կարող ենք ինքներդ հետաքրքրվել։ Դիմե՛ք Դատախազություն կամ հակառուպցիոն, իրենք ձեզ կպատասխանեն։ Բայց առաջարկում եմ մեր հանրությանն անիմաստ չծանրաբեռնել այդ զրույցով»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ