03 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատն ընդդեմ Հայաստանի․ այն վերաբերում է քառօրյա պատերազմին

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատն ընդդեմ Հայաստանի․ այն վերաբերում է քառօրյա պատերազմին

Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ․ Facebook-ի իր էջում գրում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ, և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար։

Ադրբեջանը, որ ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին եւ դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղը եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը Եվրադատարանը հրապարակել էր հունիսի 18-ին։

ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։

Եվրադատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր 90․000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

«Սա կարևոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով»,- գրել էր Դրմեյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ