04 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական ավտովթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ողբերգական ավտովթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ուշիի ոլորանների վթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Արագածոտնի մարզում՝ Ուշիի ոլորաններին տեղի ունեցած վթարի գործով քրեական վարույթ է հարուցվել․ ABC Media-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Կատարվում է նախաքննություն»,-հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ ողբերգական վթար էր տեղի ունեցել 4 մեքենայի մասնակցությամբ, ինչի հետևանքով մահացել է 9 մարդ։ Եվս 3 հոգի հիվանդանոցում են, որոնցից 2–ի վիճակը գնահատվում է ծանր։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ