07 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով․ Shamshyan.com

39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա․ գրել է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Լոռու քրեական և Ստեփանավանի ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած ծակած-կտրած վերքերից։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել հարևանի տղան։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ