07 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավորներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս․ Shamshyan.com

Օձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավորներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ