08 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանակահարողն ու մահացողը միմյանց երբևէ չեն հանդիպել, չեն ճանաչել․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել 29-ամյա տղայի սպանությունից

Դանակահարողն ու մահացողը միմյանց երբևէ չեն հանդիպել, չեն ճանաչել․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել 29-ամյա տղայի սպանությունից

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա. հայտնում են ՆԳՆ-ից։

«Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։

Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ