ABCMEDIA
Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստը 2 օրով հետաձգվել է

Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստը 2 օրով հետաձգվել է

Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստը 2 օրով հետաձգվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 394-Ա որոշմամբ.

2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով՝

 

  1. Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  2. Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  3. Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  4. Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  5. Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  6. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
  7. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

8.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: