Բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի կառավարիչը մի փոքր անհարմար դրության մեջ էր հայտնվել, լրագրողի հարցերը սուր էին՝ պատասխանը կորզելու հաստատակամությամբ։
Հայստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են։ Ամեն դեպքում այդպես պնդում Փաշինյանը։ Բայց թե ո՞ւմ հետ են համաձայնեցված, մեծ հարց է, նույնիսկ հռետորական: Պարզվում է՝ համաձայնեցված ասելով Փաշինյանը նկատի ունի Ալմա Աթայի հռչակագիրը ու սա այն դեպքում, երբ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է սեփական օրակարգից, որը որևէ աղերս չունի վերը նշված հռչակագրի դրույթների հետ։